close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատավոր Ազարյանը կարող է չկասկածել՝ կարող էի առնվազն նույն ոճով պատասխանել իրեն. Մխիթար Հայրապետյան

Հասարակություն

27 Մայիսի 2019, 12:54
 Դատավոր Ազարյանը կարող է չկասկածել՝ կարող էի առնվազն նույն ոճով պատասխանել իրեն. Մխիթար Հայրապետյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրի արտահերթ նիստ՝ «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։

Նիստին մասնակցում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

«Քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որևէ կերպ ընկալելի չեն լինում և հրաժարականի դիմում են ներկայացնում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա»,- վերոնշյալ հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը` հավելելով. «Իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովհետև վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսելու այդ մասին։ Նախ` մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան` եթե վարչապետը հրաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, և չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց` ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը, հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և ինձ»։

Նա շեշտեց, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։ Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ խորհրդարանի նկատմամբ։

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր հանձնաժողովը գրագողությանը վերաբերող ավելի ընդգրկուն հարցեր է քննարկվելու։ «Ժամանակին մենք աչք ենք փակել գրագողության վրա, բայց հիմա այլևս աչք չենք փակելու նման երևույթների նկատմամբ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել էր, թե ՀՀ երկրոդ նախագահի ազատ արձակման որոշումը կայացրած Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մի մասն արտագրված է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Անդրադառնալով հնչեցված մեղադրանքին՝ NEWS.am–ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքել էր Գոգյանի այդ հայտարարությունը։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica