close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մխիթարյանին զգուշացրել էին, որ չպարզի Հայաստանի դրոշը հաղթանակի դեպքում. ՀՖՖ փոխնախագահը` CNN-ին

Սպորտ

27 Մայիսի 2019, 12:51
 Մխիթարյանին զգուշացրել էին, որ չպարզի Հայաստանի դրոշը հաղթանակի դեպքում. ՀՖՖ փոխնախագահը` CNN-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել CNN-ին, որի ընթացքում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին չմեկնելու որոշման մասին:

«Մեր տեղեկությամբ` Մխիթարյանին «խորհուրդ» են տվել Բաքվում չցուցադրել Հայաստանի դրոշը, եթե «Արսենալը» հաղթի եզրափակիչում: Դա անընդունելի է: Ինչպես հիշում եք, Հենրիխը Հայաստանի դրոշով էր Ստոկհոլմում կայացած 2017 թվականի Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո: Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, ապա դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ պատրաստվում ես ցուցադրել քո դրոշը»,- ասել է Մելիքբեկյանը:

Տեսանյութն` այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica