close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համապատասխան հակազդեցությունը

Թեմա

27 Մայիսի 2019, 12:11
 Համապատասխան հակազդեցությունը

Դաշնակցութեան Մայիս 23ի կազմակերպած հանրահաւաքը Երևանի Ազատութեան Հարապարակում մէկ անգամ ևս առիթ դարձաւ, որ հասարակական ցանացերի վրայ հակադաշնակցական մոլուցքով տառապողների յղումների լայն արշաւ վերսկսի: Արշաւ, որ սկսեց Հայաստանի քաղաքական նոր ղեկավարութեան ծնունդով և կամաց-կամաց գնում էր միանալու տասնամեակների հակադաշնակցական նմանատիպ արշաւներին ու պատմութեան գիրկն անցնելու դարձեալ սկսեց ակտիւանալ հասարակական բոլոր ցանցերում և ի մասնաւորի Ֆէյսբուքեան հարթակի վրայ, այս անգամ անցնելով բարոյական նոր սահմաններ:

Թերևս նման հասարակ ու անմակարդակ յղումների դիմաց ամենաարժանի հակազդեցութիւնը լռութիւնն ու անտեսումն են, սակայն նկատի ունենալով, որ թունւոր մտայնութեան ու ստի մթնոլորտում սրանք կարող են պղտորել երիտասարդութեան ու սոսկ սոսցանցերով սնուող բազմութեան մտքերը, հարկ է նկատւում բնորոշել այս կազմակերպուած արշաւի էութիւնն ու հեղինակների քաղաքական սնանկութիւնը:

Իշխանութիւններին մօտ կանգնած հոսանքների համար հանրահաւաքի մասնակիցների թիւը իրապէս կենսական հարց է եղել: Ընդամէնը մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրութիւններում աւելի քան 70 տոկոսի քուէն ապահոված քաղաքական ուժի համար որ իւրաքանչիւր քայլափոխին խօսում է «ժողովրդի» անունից ու իր արածն ու չարածը կատարում է  «ժողովրդի» անունով դժուար էր ընդունել, որ դատարանների մուտքը փակելու վարչապետի կոչը մի քանի հազարից աւելի մարդկանց արձագանքին չարժանացաւ և որ փողոցային միջոցներով հարցեր լուծելու սցենարը կորցրել է իր առաջուայ հմայքը: Նոյն ուժերը քանի օր անց նաև կանգնեցին այն իրողութեան առջև, որ սփիւռքում ևս նոյն ապագան է սպասում իրենց: Գլենդէյլի պէս հայաշատ համայնքի վարչապետին զօրակցելու կոչուած ցոյցը չկարողացաւ քանի տասնեակից աւելի մարդ գրաւել քաղաքապետարանի առջև, ուր մի տարի առաջ բազմահազար հայեր ոգեւորութեամբ նշեցին ժողովրդի յաղթանակը:

Բնականաբար «ժողովրդի» խաղակարտից կախուած հոսանքների համար անընդունելի էր, որ մի խումբ քաղաքացիներ համարձակուէին իրենց դժգոհանքը յայտնել ընթացող քաղաքականութիւնների մասին, այն էլ հանրահաւաքի տեսքով: Զարմանալի չէ, որ վարչապետի տիկնոջ թերթի թղթակիցները հասցնեն հանրահաւաքի առաջին պահերին ու դեռ աւելի շուտ դրոնով օդային նկարահանումներ կատարել ու սփռել սոսցանցի բոլոր միջոցներով, ապացուցելու համար, որ ահա այսքան նուազ է մեր հակառակորդների թիւը: Հետաքրքրական է, որ եթէ մասնակիցների թիւը այդքան նոսր է եղել, որ գրեթէ բոլոր յղում կատարողները օգտագործել են նոյն բառամթերքը ինչպիսին է «անկարևոր» կամ «խղճուկ» հապա թէ ինչու այսպիսի հակազդեցութեան է արժանացել մի համահաւաք, որտեղ հնչել են միմիայն տրամաբանական մտահոգութիւններ մեր երկրի ու ժողովրդի մասին: Համեմատաբար պէտք է ասել, որ իրենց յայտարարած մասնակիցների թուի հարիւրապատիկը Ֆէյսբուքեան հակա-հանրահաւաք յղումներ են եղել, որը չի համապատասխանում քաղաքական թուաբանութեան:

Հետաքրքրական է այդ հոսանքների հակազդեցութիւնը նաև քաղաքական գնահատման իմաստով: Ժողովրդի մեծամասնութեան քուէն ապահոված իշխանութեան համար լեգիտիմութեան ամենախոշոր չափանիշերից մէկը կարող է լինել ոչ թէ փողոցային ակտերով դատարանների առօրեայ գործը խափանելը այլ իր երկրում կազմակերպուած ու քաղաքականապէս ներկայացուած ընդդիմութեան գոյութիւնը: Ցաւօք մեր նոր իշխանութիւնները փաստօրէն ոչ միայն չհանդուրժեցին, որ որևէ ռէալ ընդդիմադիր ուժ մուտք գործի խորհրդարան և իրենք նկարազարդեցին իրենց խորհրդարանական ընդդիմադիրներին այլ նաև չեն կարող հանդուրժել արտախորհրդարանական ընդդիմութեան գոյութիւնը և ամենաչնչին քաղաքական կամքի դրսեւորման պարագային աշխատեցնում են պիտակաւորման ու փողոցային դատավարութիւնները յիշեցնող արշաւներ՝ ցանկացած ուժի նկատմամբ:

Վերջապէս ամբոխային տրամաբանութեան ալիքին նստածները պէտք է գիտակցեն, որ երկրի գործադիր լինելը և ընդդիմադիր լրագրող լինելը տարբեր ձևաչափեր են պահանջում, որոնց շարքին է նաև լրաջանալը:

Դատելով հասարակական ցանցերի հարթակում վերսկսած հակադաշնակցական արշաւի ծաւալից պէտք է եզրակացնել, որ ՀՅԴն Մայիսի 23ի հանրահաւաքով պատմական քայլ է վերցրել երկիրը քաղաքական բնականոն հունի մէջ դնելու ուղղութեամբ և պիտակաւորումներն ու բարոյական այլ և այլ ճնշումները չեն կարող կասեցնել այդ ուղին:

Զարեհ Աճէմեան, Լոս Անճելըս

 

 

   

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica