close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղեգնաձորն էլ է միացել մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Հասարակություն

27 Մայիսի 2019, 10:50
 Եղեգնաձորն էլ է միացել մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկանում ենք, որ մայիսի 23-ին Եղեգնաձոր համայնքի ավագանին ընդունել է «Համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշում։ Այն ընդունվել է 6 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան երկու հազար հինգ հարյուր բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը.   

1. Տալ համաձայնություն համայնքի բնակիչների 2019թ. մայիսի 3-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշենք, որ մայիսի 3-ին Եղեգնաձորի բնակիչները կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2500 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում և ընդհանուր առմամբ Վայոց ձորի մարզում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Եղեգնաձոր համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հիշեցնենք, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս չորս համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել են իրենց ընտրած քաղաքացիների կամարտահայտությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica