close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրախորհրդարանում կանխատեսել են տեղերի բաշխումը

Աշխարհ

27 Մայիսի 2019, 10:36
 Եվրախորհրդարանում կանխատեսել են տեղերի բաշխումը

Եվրաթերահավատների և նացիոնալիստների երկու խմբակցությունները  Եվրախորհրդարանի նոր կազմում կարող են ակնկալել 108 աթոռ: Այդ մասին է վկայում է ԵԽ հրապարակած գնահատականը տեղերի բաշխման մասին. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ «Ազգերի և ազատությունների Եվրոպան» կստանա 55 մանդատ, իսկ «Ազատության և ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա»-ն` 53:  Սակայն միասին նրանք կունենան նույնքան տեղ, որքան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակից լիբերալների ալյանսը` 108 տեղ:

«Եվրոպական ազգային կուսակցություն»-ը, որը առաջատարն է և հավակնում է ԵԽ ղեկավարի պաշտոնին, ստանում է 178 մանդատ, իսկ մեծությամբ երկրորդ` սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը կստանա 152 տեղ: Միասին նրանք կոալիցիայի շրջանակում կարող են ստանալ 330 մանդատ, ինչը բավական չէ իշխող մեծամասնության համար:

Կանաչները ստանում են 70-67 մանդատ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica