close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք նաև կարմիր քարտի տեղը գիտենք, լրջացե՛ք․ ՀՅԴ ԳՄ անդամ

Հարցազրույց

27 Մայիսի 2019, 10:05
 Մենք նաև կարմիր քարտի տեղը գիտենք, լրջացե՛ք․ ՀՅԴ ԳՄ անդամ

«Ես կարծում եմ, որ մեկ տարի առաջ տեղի ունեցածն արդար էր, որովհետև մեր ժողովուրդը պայքարում էր իրավունքների, արժանապատվության, արդար երկիր ունենալու համար, այսինքն՝ այն բոլոր բացասական երևույթների դեմ, որ գոյություն ունեին մեր կյանքի բոլոր ոլորտներում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։ Նրա խոսքով՝ անցել է մեկ տարի, և մեկ տարին բավական լուրջ ժամանակ էր երկրում հեղափոխական փոփոխություններ կատարելու համար, սակայն մենք հեղափոխական փոփոխությունների ականատեսը չեն լինում։

«Հանրային սպասումները մեծ էին, և այսօր այդ հանրային սպասումները չեն սպասարկվում և այդ անկումն ուղղակի նկատելի է, թեկուզ այն առումով, որ ընդամենը երկու-երեք օր առաջ Նիկոլ Փաշինյանի կոչին դատարանների ելումուտը փակելու ընդամենը հազար հարյուր հպարտ քաղաքացի մասնակցեց»,-ասաց նա։

Լիլիթ Գալստյանը կոչ արեց իշխանությանը կանգ առնել, լրջանալ, փորձել արդարացնել հանրության հսկայական սպասումները և պատվերները, որ իջեցված էին այս իշխանությանը։
«Այսօր դեղին քարտ, լրջացեք, արկածախնդրական և անլուրջ, ցնցումների տանող քաղաքականությունը դադարեցրեք։ Մենք նաև կարմիր քարտի տեղը գիտենք»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica