close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

Հասարակություն

27 Մայիսի 2019, 10:01
 Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

alikonline.ir - Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

Դեռեւս 1915 թ.-ի ապրիլին, Իրանի Ատրպատական հերթական ներխուժման օրերին, թուրքական բանակը Խալիլ փաշայի գլխաւորութեամբ Դիլմանում զօրավարներ՝ Անդրանիկի ու Նազարբէգեանի ջոկատների հուժկու հարւածների տակ գլխովին ջախջախւեց: Նազարբէգեանի մարտական ու զինւորական տաղանդի շնորհիւ, հետագային եւս, 1918 թւականի մայիսեան հերոսամարտերում, նոյն Սարդարապատում, թուրք ոսոխը կրկին անգամ ծունկի է գալիս:

Դիլմանի յաղթանակը, ինչպէս ժամանակին բնութագրել է Սիմոն Վրացեանը, նաեւ պատճառ դարձաւ մէկ այլ փառահեղ յաղթանակի՝ որն նւիրականացւեց Վանի հերոսամարտում...

* * *

Առաջին Համաշխարհայինի ժամանակաշրջանում Ատրպատականի հայութեան շղթայական արհաւիրքներին զուգընթաց եղել են նաեւ առանձնայատուկ նշանակութեամբ հերոսական գոյամարտեր, որոնք արգելակեցին թուրքական հայաջինջ քաղաքականութեան ամբողջացումն Ատրպատականում: Այդպիսին է եղել Ուրմիայի հերոսամարտը (1918 թ. գարնան): «Այդ մասին,- ինչպէս նկատել է Ա. Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած»: Դրա կարեւորութիւնը, ըստ նրա՝ սակայն, շատ մեծ է հետեւեալ նկատառումներով.

1-Թուրքական ներխուժող բանակի աջ թեւի առաջխաղացումը (Ալի Իհսան փաշայի գլխաւորութեամբ) դանդաղում է ամիսներ շարունակ (առնւազն 5-6 ամիս), որը կատարւում էր պարսկական Ատրպատականի վրայով:

2-Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեանը ինքնապաշտպանութեան միջոցների դիմել, որը արդիւնաւորւեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով:

3-Թուրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը:

Ահա այս երեք գլխաւոր պարագաներն են, որ պատմականօրէն արժեւորում են Ուրմիայի վճռորոշ գոյամարտը եւ նշում այն նպաստը, որ Պարսկաստանի հայութիւնը ընծայել է մայիսեան հերոսամարտերին:

Եւ իզուր չէ, որ Ալի Իհսան փաշան հետագային խոստովանել է. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»...

Դերենիկ Մելիքյան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica