close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանություն բերման է ենթարկվել երեկվա հանրահավաքում բեմահարթակից սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին

Իրավունք

26 Մայիսի 2019, 15:08
 Ոստիկանություն բերման է ենթարկվել երեկվա հանրահավաքում բեմահարթակից սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին

Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցներից մեկի կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել մեկ քաղաքացի`Ջ. Ա.-ն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հանրահավաք են կազմակերպել` հայտարարելով, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքն է: Ելույթներից մեկի ժամանակ Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ է հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, ասելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում, ապա  «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica