close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն օր զգուշացնում էինք`դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ. Նաիրա Զոհրաբյանը` երեկվա հանրահավաքի մասին

Քաղաքական

26 Մայիսի 2019, 11:30
 Ամեն օր զգուշացնում էինք`դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ. Նաիրա Զոհրաբյանը` երեկվա հանրահավաքի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին: 

«Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը.

Երեկ Ազատության հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Դանակահարում են PARA TV-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդյունք` երկրում հետևողականորեն դեստրուկտիվ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակությանն անընդհատ լարվածության և սթրեսի մեջ պահելու, հանրության ներքին պառակտումը կատաղի կերպով խորացնելու: 

Ինձ չի հետաքրքրում, թե ի պաշտպանություն ում էր Ազատության հրապարակում հավաքված մի քանի հոգանոց ամբոխը «գլուխ ցխելու» կոչեր անում և ով կամ ովքեր են կանգնած այդ նողկալի տեսարանի հետևում: Փաստն այն է, որ մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» այլևս հատեց կարմիր գիծը: Նաև քաղաքականության մեջ կա, այսպես կոչված` «точка невозврата», անդառնալիության կետը, որից անդին մեծ է քաոսի վտանգը: 

Մինչդեռ, ամեն օր զգուշացնում էինք` դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ: 

Ու հիմա էական էլ չէ, ոստիկանության արձագանքը և քաղաքական ուժերի հայտարարությունը, որ իրենց ականջները այդ նողկալի ակցիայի հետևում չկան: 

Մենք շատ ավելի վտանգավոր եզրագծի ենք մոտեցել`հասարակությանը հետևողականորեն պառակտելով, սևերի ու սպիտակների բաժանելով ու էմոցիաների ամենօրյա էժանագին աճուրդով»:

Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica