close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2 օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է Նախիջեւանի ուղղությամբ մի քանի հենակետում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել

Հասարակություն

25 Մայիսի 2019, 18:54
 2 օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է Նախիջեւանի ուղղությամբ մի քանի հենակետում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել

Ձմռանը, չկարողանալով ապահովել մատակարարումները, հակառակորդը անցյալ տարվա գործողություններից հետո Նախիջեւանի հատվածում՝ Հունուտ գյուղի ուղղությամբ չի կարողացել մի քանի հենակետ ամրացնել: Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում առաջնագծում իրավիճակին, ասել է ՀՀ ՊՆ հինգերորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը, հաղորդում է «Ռազմինֆոն»:

Փիլոյանը նշեց, որ ամեն տարի եւ՛ հակառակորդի, եւ՛ մեր կողմից տարվում են դիրքերն առաջ տալու աշխատանքներ։ Ըստ նրա՝ միայն երկու օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է միջտարածությունում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել։ Գնդապետը հավելեց, որ այժմ իրավիճակն ավելի հանգիստ է, կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական կողմի ինժեներական աշխատանքների հետ են կապված։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ, հայտնել էինք որ հակառակորդը առաջացել էր 3 ուղղությամբ, այդ թվում՝ նաեւ Հունուտ գյուղի, որտեղ մի քանի տեղում կատարել էր դիրքավորվելու նախապատրաստական աշխատանքներ: Այն ժամանակ նախապատրաստությունը ենթադրում էր ինժիներական աշխատանքներ, ճանապարհների բացում եւ առանձին տեղերում հողով լցված պարկերի միջոցով կրակակետերի հիմնում: Դատելով գնդապետի խոսքից՝ առնվազն մի քանիսում ադրբեջանական կողմին չի հաջողվել հենակետ ամրացնել:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica