close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ժամանակն է անցկացնել արտահերթ ընտրությունների

Աշխարհ

25 Մայիսի 2019, 15:00
 Բրիտանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ժամանակն է անցկացնել արտահերթ ընտրությունների

Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թագավորությունը գտնվում է քաղաքական ծանր ճգնաժամում, որից դուրս գալու համար անհրաժեշտ  է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Լրատվամիջոցի կողմից` մայիսի 24-ին 1000 մարդու շրջանում անցկացված հարցումից պարզ է դառնում, որ ներկայիս տիրող իրավիճակը ճգնաժամային է, միևնույն ժամանակ, հակառակ կարծիքին է հարցվածների 27 տոկոսը:

Ընդ որում հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ժամանակն է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին: 36 տոկոսը, սակայն, այդպես չի կարծում:

Սոցիալական հարցումը ցույց է տվել նաև, որ բրիտանացիների մեկ քառորդը վստահ է, որ Բրիտանիան վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի տարանջատված է դարձել: Այսպես է պատասխանել հարցվածների 73 տոկոսը, հակառակ կարծիքին է  հարցվածների 10 տոկոսը: Հարցվածների 6 տոկոսը,սակայն, չի կարողացել կողմնորոշվել այս հարցում:

Նշենք, որ հետազոտությունն տեղի է ունեցել  է այն օրը, երբ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի` Brexit-ն իրականացնել չկարողանալու պատճառով:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica