Ադրբեջանում հերքել են, որ ճանապարհ են կառուցում դեպի Դավիթ Գարեջի
Տարածաշրջան

Turan.az-ը, վկայակոչելով, «Ինտերպրեսնյուզ»-ին, որն, իր հերթին, հղում էր տալիս տեղացի զբոսավար Զվիադ Անանիաշվիլիին, հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սկսել է ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր։
Ըստ Անանիաշվիլիի` Ադրբեջանը տեղում մոբիլիզացրել է շինտեխնիկա։
Տեղեկությունը գործակալության հետ զրույցում հերքել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների հարցերով պետական գործակալությունը` նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ ներկայումս մեկնարկել է վրաց-ադրբեջանական սահմանի զատման գործընթացը, որն ավելի վաղ ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: