close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դժվար է անգամ պատկերացնել, որ 25 տարի առաջ այստեղ արյուն է թափվել. Известия-ի թղթակիցը` Արցախում

Հասարակություն

25 Մայիսի 2019, 10:44
 Դժվար է անգամ պատկերացնել, որ 25 տարի առաջ  այստեղ արյուն է թափվել. Известия-ի թղթակիցը` Արցախում

Դժվար է անգամ պատկերացնել, որ 25 տարի առաջ` մինչև 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրի ստորագրումը, այստեղ արյուն է թափվել, և կործանվել են դեռ ոչ վաղ անցյալում խաղաղ երկնքի տակ ապրող հազարավոր հայերի ու ադրբեջանցիների ճակատագրեր. գրում է Известия-ի թղթակիցը, որն օրերս եղել է Արցախում:

Խոսելով Շուշիի մասին` նա նշում է, որ քաղաքը ադրբեջանական զորքերի հենակետն էր.  հենց այնտեղից էին նրանք գնդակոծում Ստեփանակերտը:

«Եվ եթե Ստեփանակերտը  հետագայում կրկին են կառուցել, ապա Շուշին վերականգնվում է դանդաղ, իսկ քաղաքի պատմական հատվածը դրախտ է փլատակների և լքված շինությունների սիրահարների համար»,- գրում է լրագրողը:

Հետաքրքիր է, որ, բնակելիների վերականգնումը թողնելով հետոյի, հայերը վերականգնել են Շուշիի մզկիթները: «Այնտեղ աղոթք անող չկա, մուսուլմաններ չկան, այդ դեպքում ինչո՞ւ վերականգնեցիք» հարցին տեղի հայերը պատասխանել են. «Ինչպե՞ս թե` ինչու, դա քաղաքի պատմությունն է»:

Нагорный Карабах


Нагорный Карабах

 
Լրագրողը նշում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապրում է ամենասովորական կյանքով:

«Աշխատում են սրճարաններ և ռեստորաններ, երեխաները գնդակ և բադմինտոն են խաղում Սուրբ Աստվածածնի տաճարի  պատերի մոտ, իսկ խանութներում անգամ ընդունում են միջազգային վճարման համակարգերի բանկային քարտեր: Հունիսի 1-9-ը Ստեփանակերտը պատրաստվում է վերածվել եվրոպական «չճանաչված» ֆուտբոլի կենտրոնի: Այդ օրերին Ղարաբաղում կանցկացվի Եվրոպայի առաջնություն անկախ ֆուտբոլային ասոցիացիաների միջև: Ղարաբաղցիները սպասում են հյուրերին և խոստանում դիմավորել նրանց խորովածով ու այլ բարիքներով: Վստահեցնում են, որ, մեկ անգամ լինելով Ղարաբաղում, նրանք կցանկանան վերադառնալ»,- գրում է Գրիգորի Կլիմովը:


Нагорный Карабах

Известия-ի թղթակիցը նաև ուշադրություն է դարձրել  Ստեփանակերտում ռուսերեն լեզվով գրությունների մեծ քանակությանը: «Ռուսերեն լեզվի առկայությամբ ԼՂՀ մայրաքաղաքը վստահաբար առաջ է անցնում Երևանից»,- գրում է լրագրողը:


Нагорный Карабах

 Անդրադառնալով խաղաղության թեմային` լրագրողը նշում է, որ երբ խոսք է գնում հակամարտության մասին, ղարաբաղցիներն ասում են, որ չեն ցանկանում պատերազմել Ադրբեջանի հետ, սակայն պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և գնալ շփման գիծ:

 Ստեփանակերտի բնակիչները կարծիք են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարության մասին: «Անցել է մեկ տարի, իսկ մենք ապրում ենք պատերազմի վերսկսման վտանգի ներքո, այդպես էլ ապրում ենք»,- ասել է բնակիչներից մեկը:

«Իսկ վերջնական նպատակը միասնական հայկական պետության ստեղծումն է»,- նշել է ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` ժպիտով ավելացնելով. «Երկու  ձայն ՄԱԿ-ում   ավելի լավ է, քան մեկը»:


Нагорный Карабах

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica