close
Եղանակը Երևանում
15 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները «ջրի երես» չեն հանի․ «Փաստ»

Հասարակություն

25 Մայիսի 2019, 10:12
 Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները «ջրի երես» չեն հանի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումա­յին արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մաս­նակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ: 

Այն, որ իշխանու­թյունները հաստատակամ են միանշա­նակ կյանքի կոչել անցումային արդարա­դատությունը, կարծես, հստակ է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, կա մի վերապահում: Ըստ մեր աղբյուրների պնդման, գոնե այս պահի դրությամբ նա­խատեսվում է այս «գործիքը» կիրառել 1998 թվականից այս կողմ ընկած ժամա­նակահատվածի համար, այսինքն՝ չի նե­րառելու 1991-98 թթվականները՝ այդ ժա­մանակահատվածի հարցերն այդպես էլ չհանելով «ջրի երես»: Եթե այս տեղեկու­թյունները հաստատվեն, ապա կստացվի, որ իշխանությունները շարունակում են գործել հատվածական սկզբունքով»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica