close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բահարիտա Ջանատա»-ի մեծ հաղթանակը. Մոդին վերընտրվել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում

Աշխարհ

25 Մայիսի 2019, 10:10
 «Բահարիտա Ջանատա»-ի մեծ հաղթանակը. Մոդին վերընտրվել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում

Հնդկաստանի գործող վարչապետ Նարենդա Մոդի գլխավորած «Բահարիտա Ջանատա» կուսակցությունը մեծ հաղթանակ է տարել Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբխեի ընտրություններում. հաղորդում է BBC-ն:

Հնդկաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, մեկ ամսվա ընթացքում եւ յոթ փուլով անցկացված ընտրությունների արդյունքում Հնդկաստանի իշխող կուսակցությունը ստացել է խորհրդարանի 543 տեղերից 303-ը:

«Բահարիտա Ջանատա»-ի հիմնական մրցակիցը՝ Ռահուլ Գանդիի գլխավորած «Հնդկական ազգային Կոնգրես»-ը, ստացել է 52 տեղ:

Ընդհանուր առմամբ,  «Բահարիտա Ջանատա»-ի առանցքի շուրջ ձեւավորված «Ազգային ժողովրդավարական միություն»-ը խորհրդարանում կունենա շուրջ 340 տեղ, իսկ «Հնդկական ազգային Կոնգրես»-ի գլխավորած «Միավորված առաջադեմ միություն»-ը՝ շուրջ 90 տեղ:

Հնդկաստանի խորհրդարանական ընտրությունները համարվում են ամենախոշոր ընտրություններն աշխարհում: Այս տարի, ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ավելի քան 900 մլն քաղաքացի: Քվեարկության ընթացքում ամբողջ երկրում գործել է ավելի քան 1 մլն ընտրատեղամաս:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica