close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին տեսնել թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում

Հասարակություն

24 Մայիսի 2019, 22:04
 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին տեսնել թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել.

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի: Ժողովին հրավիրվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական անցակետից»,-ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր Նազենի Ղարիբյանն ընտրվել էր Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica