close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անցումային արդարադատությունը չպետք է դառնա քաղաքական վրեժխնդրության գործիք. Լիլիթ Գալստյան

Հասարակություն

24 Մայիսի 2019, 20:30
 Անցումային արդարադատությունը չպետք է դառնա քաղաքական վրեժխնդրության գործիք. Լիլիթ Գալստյան

Անցումային արդարադատությանը  խիստ վիրահատական և ցավոտ մի երևույթ է, որը սակայն կարելի է տեղավորել շատ ռոմանտիկ մի բնորոշման մեջ՝ այն ճշմարտության և արդարության որոնումն է:

«Նպատակն ինքնին լավն է, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ գործիքակազմով պետք է դրան հասնել»,- խորհրդարանում անցկացված անցումային արդարադատության մասին լսումների ժամանակ իր ելույթում բարձրաձայնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

Գալստյանը նշեց, որ կարծես վատ ավանդույթ է դարձել՝ առանց հայեցակարգի ներկայացնել ծրագրեր:

«Լսումների մասնակիցներն արդեն մի քանի ժամ ներկայացնում են անցումային արդարադատության վերաբերյալ սեփական պատկերացումները, քանի որ իշխանությունները չեն ներկայացրել այն հայեցակարգը կամ մոդելը, որով պատրաստվում են իրականացնել գործընթացը: Ակնհայտ է՝ արդարադատության համակարգի վիճակի մասին  վերլուծական և գնահատողական բազայի բացակայությունը: Եթե չունենք գնահատում, չունենք վերլուծական և գնահատողական բազա, անընդունելի է աչքաչափով որոշել` երկրում արդարադատության որակը կամ այս կան գործողության դիմելը: Անցումային արդարադատությունը սովորաբար իրականացվում է այն երկրներում, ուր գործող ինստիտուտները կազմաքանդվել են», - նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը՝ հռետորական հարց հնչեցնելով՝ արդյո՞ք մեր հասարակության բարոյահոգեբանական կլիման թույլ է տալիս անցում կատարել այսպիսի արդարադատության, երբ թշնամանքի, ատելության խոսքի և բաժանարարների մի խայտառակ միջավայր է ձևավորվել, և որտեղ ներքին թշնամիների որոնման դիսկուրս կա:

Լիլիթ Գալստյանը մատնանշեց Հայաստանի համար անցումային արդարադատության ռիսկերը․ «Անհրաժետ է, որ անցումային արդարադատությունը  ընդգրկի երեք նախագահների ժամանակաշրջանները, լինի համակարգային՝ ներառելով առհասարակ իրավապահ մարմինները։ Արդյոք այն սելեկտի՞վ չի լինի: Արդյոք անցումային արդարադատության գործիքները չեն վերածվի վրեժխնդրության գործիքների»:

Միաժամանակ նա ընդգծեց, թե ադյոք հաշվարկվել են տնտեսական հետևանքները՝ այն համոզումով, որ ներդրումները խաղաղ միջավայր են պահանջում:

Ամենակարևորը, ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի, պետք է բացառել արտաքին միջամտությունը՝   գործընթացն իրականացնելով միայն սեփական փորձագիտական ներուժով և խորհրդատվությամբ :

«Շատ են օտար խաղացողների ականջներ երևում Հայաստանում իրականացվող գործընթացներում: Ուզում եմ, որ կարողանանք պահպանել մեր ազային շահը և լինենք հնարավորինս սուվերեն այս խիստ կարևոր երևույթը գործարկելուց առաջ»,- շեշտեց նա:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica