close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գվադար նավահանգիստը կարող ենք կապել Թուրքիայի հետ. Իրանի արտգործնախարար

Տարածաշրջան

24 Մայիսի 2019, 16:52
 Գվադար նավահանգիստը կարող ենք կապել Թուրքիայի հետ. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը. հաղորդում է ermenihaber.am կայքը` ahaber.com.tr կայքի հղումով: 

Նա անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը:

Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար նավահանգիստը և Պակիստանի Գվադար նավահանգիստը մրցակից չեն, ընդհակառակը՝ միմյանց փոխլրացնող:

Պատժամիջոցները շրջանցելու համար Զարիֆն  ասել է. «Կարող ենք օգտվել Գվադար և Չաբահար նավահանգիստների ներուժից: Գվադար նավահանգիստը կարող ենք երկաթգծի միջոցով և հարավ-հյուսիս միջանցքով կապել Թուրքմենստանին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և նույնիսկ` Թուրքիային»:

Նշենք, որ ԱՄՆ-ն Աֆղանստանի համար Չաբահար նավահանգիստը ազատել է պատժամիջոցներից:

Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica