close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա. Արթուր Վանեցյան

Քաղաքական

24 Մայիսի 2019, 12:52
 Դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա. Արթուր Վանեցյան

ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից. ԱԺ-ում լրագրողների` Նիկոլ Փաշինյանի ակնարկած  դավադիրների մասին հարցին այսպես պատասխանեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե որո՞նք են լինելու ԱԱԾ-ի գործառույթները վարչապետի մատնանշած վեթինգի իրականացման դեպքում, Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե չգիտի ինչ ընթացակարգով է այն լինելու՝ օրե՞նք, թե՞ որոշում, բայց երբ հստակեցվի, թե այն իրենից ինչ է ներկայացնելու, և եթե ԱԱԾ-ն ունենա իր անելիքները, ապա միանշանակ կատարելու է դրանք:

Հարցին՝ միայն դատավորնե՞րն են վեթինգի ենթարկվելու, Վանեցյանն արձագանքեց. «Ես անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին: Պետք է անել ամեն ինչ, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը` թե ինչ ձևով է նշանակվել, կապերը և այլն»: 

Հակադարձմանը, որ մեկ տարի հետո են կառավարությունում որոշել, որ պիտի վեթինգ լինի, Վանեցյանը պատասխանեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր չի սկսվել: «Կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է սկսվել ոչ բռնի, «թավշյա հեղափոխության» հաջորդ օրվանից։ Եղել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է ԱԱԾ-ն։ Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ընդգծեց նա:

Այս համատեքստում Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ «դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա»:

«ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհրաժեշտության դեպքում և  համապատասխան օպերատիվ- հետախուզական գործունեության մասին օրենքի՝  լինի այդ անձը դատավոր, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե` նախարար, դա որևէ կապ չունի»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica