close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դերսիմի նորընտիր քաղաքապետը քաղաքապետարանի մուտքի «Թունջելի» գրառումը փոխարինել է «Դերսիմ»-ով

Տարածաշրջան

24 Մայիսի 2019, 11:16
 Դերսիմի նորընտիր քաղաքապետը քաղաքապետարանի մուտքի «Թունջելի» գրառումը փոխարինել է «Դերսիմ»-ով

Դերսիմի նորընտիր քաղաքապետ, կոմունիստ Ֆաթիհ Մեհմեթ Մաչօղլուն Թուրքիայի Դերսիմ քաղաքի քաղաքապետարանի մուտքի «Թունջելի»  գրառումը փոխարինել է «Դերսիմ»-ով. հաղորդում է t24.com.tr կայքը:

«Մենք չենք եկել այստեղ, որպեսզի Դերսիմ անունը քաղաքականացնենք, հակառակը` սա ժողովրդի պահանջների իրականացում է: Որոշումն ուղարկվել է նահանգապետարան, կանենք այնպես, ինչպես նրանք կորոշեն: Ժողովուրդը Դերսիմ անունն է օգտագործում: Դերսիմ անունը երկար ժամանակ է` օգտագործում են նախագահն ու այլ պաշտոնյաներ»,- հայտարարել է Մաչօղլուն:

Նշենք, որ պատմական Դերսիմ նահանգը, որտեղ ներկայումս, ըստ տարբեր աղբյուրների, ապրում են բազմաթիվ ծպտյալ հայեր, անվանափոխվել է Թունջելի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կողմից 1937 թ.` Դերսիմի ապստամբությունը ճնշելուց հետո, սակայն Թունջելի անունը, չնայած պաշտոնական լինելուն, լայն տարածում չի գտել:

Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica