close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն, ի վերջո, մանդատազրկելու է Ծառուկյանին. «Իրատես»

Քաղաքական

24 Մայիսի 2019, 10:47
 Փաշինյանն, ի վերջո, մանդատազրկելու է Ծառուկյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, օրվա իշխողը չի հանգստանալու, եւ ինչպես մնացած «ձեռնարկները», այս մեկը եւս փուլ առ փուլ իր լրումին է հասցնելու եւ մանդատազրկելու է Ծառուկյանին:

«Այս պահին էլ Ծառուկյանի տասնյակից ավելի օբյեկտներում ստուգումները, «որոնումները» շարունակվում են»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, Ծառուկյանի մանդատի խնդիրը «Իմ քայլի» վերնախավում քննարկվելու ժամանակ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մի շարք պատճառաբանություններով, իրենց կատեգորիկ անհամաձայնությունն են հայտնել մանդատը վայր դնելու առիթով։

Նրանք շատ վախեցած են եղել, որ դրա արդյունքում պառլամենտը կարող է ցրվել, որովհետեւ «Քոչարյանից չպրծած` Գագոյի քեյսը բացելն իմաստ չունի, մանավանդ որ նա կարող է կրիտիկական զանգված հանել փողոց` ի անհրաժեշտություն, եւ այս անգամ ջուր ուղարկել ոչ թե մեզ, այլ Քոչարյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica