close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե իշխանություններն առաջնորդվեն «Զարգանալ` զիջելով» գաղափարախոսությամբ` կպահանջենք Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Բյուրոյի նախագահ

Քաղաքական

23 Մայիսի 2019, 23:35
 Եթե իշխանություններն առաջնորդվեն «Զարգանալ` զիջելով» գաղափարախոսությամբ` կպահանջենք Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Բյուրոյի նախագահ

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը բացառում է, որ ինչ-որ մութ ուժեր փորձում են դավադրություն կազմակերպել ու կեղծ օրակարգ ստեղծել Արցախի շուրջ` հետագա պատասխանատվությունը բարդելով նոր իշխանությունների վրա: ՀՅԴ-ի նախաձեռնած հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հարցի վերաբերյալ վարչապետի ասածները վտանգավոր են:

«Եթե ասում է` դավադիր պատերազմ է եղել, ու այդ մասին լուրջ կասկածներ ունի, ապա նվեր է անում Ադրբեջանին: 2016-ին ամենաբարձր ամբիոններից մեր հարևան երկիրը շատ հստակ ասում էր` մենք չենք հարձակվել, մենք հարձակումը հետ ենք մղել: Ստացվում է` հիմա ասում ենք, որ դավադրութուն է եղել, հարձակվել ենքլ, որ տարածքներ հանձնենք: Դա նշանակում է` դրդում ենք, որ Ադրբեջանը հարձակվի: Հետո մենք դրա տակից ինչպե՞ս ենք դուրս գալու: Այդ նույն գործը պետք է կատարել շատ զգույշ: Այո, թող բացահայտեն` ինչ է եղել, մենք այն  ժամանակ էլ ասել ենք` եղել են տարբեր չարաշահումներ, խախտումներ, ու մարդիկ պետք է պատասխան տան: Անգամ ասել ենք, որ ուղղություններով փնտրեն խախտումները: Կրկնում եմ` բացահայտման գործընթացն այնպես պետք է կատարվի, որ մեր դեմ չօգտագործվի: Դա վտանգավոր բան է, դա պաշտպանության ու անվտանգության հարց է, ու չպետք աշխարհին պատմենք: Ի վերջո, այդտեղ կարող են լինել նաև պետական գաղտնի տարրեր, և այնպես չլինի, որ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանենք»,- ասաց Ռուստամյանը:

Դառնալով Արցախի խնդրին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեռևս ոչ օրակարգային հրաժարականի հարցին` նա շեշտեց. «Եթե շարունակեն այդ ճանապարհով առաջ գնալ ու  առաջնորդվել «Զարգանալ` զիջելով» գաղափարախոսությամբ, ապա, այո, կպահանջենք հրաժարական: Մենք ինչո՞ւ անջատվեցինք Լևոն Տեր-Պետրոսյանից, որովհետև մարդը հստակ ասաց. «Սերգո' ջան, լավ չես ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվե»լ: Հիմա մեզ ասում են` ժողովո'ւրդ, եթե ուզում եք պահել Արցախը և ունենալ այս 42 հազար կմ-ը, ուրեմն պատրաստ եղեք, որ ամեն ընտանիքից զոհ է լինելու: Այսինքն` նա «Սերգոյին» ասում էր վատ կապրես, հացդ պակաս կլինի, հիմա էլ ասում են` եթե ուզում ես` հարցը քո ուզած ձևով լուծվի, պատրաստ եղիր ամեն ընտանիքից զոհ ունենալուն: Ես այստեղ լուրջ մտահոգություններ եմ տեսնում»:

Ռուստամյանը հիշեց, թե ինչպես էր Ազատության հրապարակում ձևավորվում 80-ից ավելի տոկոս` հաջակցություն Լևոն Տեր-Պետրոսյանի: Վստահեցրեց` ժողովուրդը, այո, տվյալ պահին կարող է համակրել առաջնորդին, բայց նա կուրորեն չի հետևելու մեկին, մարդկանց միշտ խաբել հնարավոր չէ:

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս էր ժողովուրդը տասը տարուց ավելի ապրում ՀՀԿ-ի օրոք, նա  պատասխանեց. «Հերիք է համեմատվեք նախկինների հետ, ցեխաջրով չեք կարող ձեր ձեռքերը լվալ, ցեխաջրով լվացվելիս ցեխոտվելու եք: Ես ուզում եմ առաջ գնալ, դուք հետ եք տանում: Սխալ էին անում, դրա համար էլ հեռացան, ու ճիշտ էր, որ հեռացան: Քայլողները մինչև մերժելը ճիշտ են եղել, մերժելուց հետո է սկսվեց նրանց պրոբլեմը: Մի բան է ճանապարհ փակելը, մեկ այլ բան` ճանապարհ սարքելը: Տանկի դեմը կարելի է առնել, բայց տանկ քշելն այլ բան է»:

Ռուստամյանը նաև հիշեց 1988-ը, որ նրանք, ովքեր Ազատության հրապարակում շատ էին կանգնում ու ավելի շատ ցույցի  մասնակցում, պաշտոններ էին ստանում` «Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» կարգախոսով: «Հիմա` ով ինչքան քայլել է, ըստ այդմ էլ` պաշտոն է ստանում: Բա հետ չե՞նք գնում: Հետ ենք գնում, բա ի՞նչ ենք անում: Հեռվից հեռու երևում են Տեր-Պետրոսյանի ականջները, մարդիկ են ի հայտ եկել այս իշխանության մեջ, որ Տեր-Պետրոսյանի կողքին են եղել, ՀԱԿ-ի մեջ են եղել: Ինձ մտահոգում է այն գաղափարախոսությունը, որ կարող է հրապարակ բերվել: Ու անձամբ ես Փաշինյանին կվստահեմ այնքան ժամանակ, քանի դեռ համոզված կլինեմ, որ նա նույն ճանապարհով չի գնում` Արցախի հետ կապված, այսինքն` չի պատրաստվում զիջել` զարգանալու համար: Դրա մասին առերես էլ ենք ասել նրանք, որ` եթե շեղվեք, կունենաք նույնպիսի ընդդիմություն, ինչպիսին Տեր-Պետրոսյանն ունեցավ»,- մանրամասնեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը` ընդգծելով, որ ամեն ինչ արել են, որ Մադրիդյան սկզբունքներով չլուծվի Արցախի հիմնահարցը, իսկ դրա մասին ու դրա դեմ խոսել են հենց Արցախից:

«Ինչ-ինչ, բայց ՀՅԴ-ին գոնե  Արցախի ու հայ-թուրքական հարցերի մասով մի՛ կասկածեք»,- հավելեց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե կո՞ղմ են, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, Ռուստամյանն արձագանքեց` այն էլ ո՜նց են կողմ: «Ավելին` ոչ միայն կողմ ենք, այլև ասում ենք, հուշում ենք`  ինչպես դա անել»,- ասաց նա` հավելելով` բայցև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արդեն իսկ խոսվում է 4 կողմի մասին. Արցախի մասնակցությունը փոխարինվել է Արցախի ու Ադրբեջանի հայ ու ադրբեջանական համայնքներով:

 

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica