close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

23 Մայիսի 2019, 21:04
 Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ․ Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում #Լրջացեք #ՀանունԵրկրի կարգախոսով` Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ 

«Անցնող մեկ տարվա մեջ հեղափոխությունն ու Արցախը կապեցին իրար, ամիսներ առաջ հեղափոխությունն ավելի վեր դասեցին, քան Արցախյան ազատագրական պայքարն է: Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ Արցախում  հեղափոխություն վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»,- ասաց դաշնակցական գործիչը։

Գեղամ Մանուկյանի խոսքով` ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը դավադրաբար հարձակվեց, հիմա այդ հակառակորդին տեղափոխում են Հայաստան։ Նա ներկաներին հիշեցրեց՝ այսօր իրենք իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս՝ ասելով, որ վտանգավոր ջրբաժանի վրա են. ամբողջ բանակը, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ։

«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի' արեք: Մի′ արեք, ձեզ չեն ներելու»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica