close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորում երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել

Հասարակություն

23 Մայիսի 2019, 18:28
 Վանաձորում երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել

Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23-ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Այս մասին հայտնում է «Լոռի» TV-ն։

Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ Սեփական միջոցներն այլևս չեն ներում՝ մեքենաները լիցքավորելու համար: Բողոքի ակցիային են միացել գրեթե բոլոր գծերը սպասարկող միկրոավտոբուսների վարորդները, նրանք հրաժարվում են սպասարկել այնքան ժամանակ, մինչև հարցը չստանա դրական լուծում։

Բողոքի ակցիա իրականացնող վարորդների հետ հանդիպել է  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:Նա առաջարկել է վարորդներին ներկայացուցչական խումբ կազմել ու գնալ մարզպետի մոտ` ներկայացնելու խնդիրը: Վարորդները սկզբում հրաժարվել են նման առաջարկից, հետո` որոշել են գնալ մարզպետի մոտ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպման ընթացքում նշել է, որ խնդիրը մարզպետարանի ենթակայության տակ չէ, և ինքը լիազորված չէ այդ խնդիրներով զբաղվելու։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica