close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումները

Իրավունք

23 Մայիսի 2019, 18:00
 Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումները

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ Գլխավոր դատախազությունն այսօր բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշման դեմ։ Առաջինը վերաբերում է վարույթը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշմանը»,- ասաց Խաչատրյանը։

Մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր:

Մայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների միջնորդությունը:

 

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica