close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

CNN-ն առաջարկում է «Չելսի»-ին և «Արսենալ»-ին` բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը

Սպորտ

23 Մայիսի 2019, 17:48
 CNN-ն առաջարկում է «Չելսի»-ին և «Արսենալ»-ին` բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:  

Լրատվամիջոցն իր այսօրվա հոդվածում շեշտում է, որ հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակն ամոթալի է ՈՒԵՖԱ-ի համար` միաժամանակ հավելելով, որ միջազգային ճանաչում ունեցող մարզիկը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, որ Հայաստանում է ծնվել:

Առաջատար հեռուստաընկերությունը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառներ ներկայացնում՝

  1. Երկրպագուների ճամփորդության անհարմարությունները,
  2. 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայության թույլատվությունը,
  3.  Այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչների ապահով  չզգալը, և նրանց մուտքի հաճախակի մերժումը:

Ըստ CNN-ի` Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար  հնարավոր է մեծ կորուստ լինի, և  նրա՝ եզրափակիչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցությունների բոլոր սկզբունքներին:

«Եթե «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պարտություն կրի, առաջ կգա այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- հարցնում է լրատվամիջոցը`միևնույն ժամանակ առաջարկելով երկու անգլիական ակումբներին` բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կնշանակի:

Հիշեցնենք, որ նախօրեին «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica