close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կներկայացնեն գերիների վերաբերյալ առաջարկներ. ՌԴ ԱԳՆ

Արցախ

23 Մայիսի 2019, 17:08
 Համանախագահները ԼՂ  հակամարտության կողմերին կներկայացնեն գերիների վերաբերյալ առաջարկներ. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում ԼՂ  հակամարտության կողմերին կներկայացնեն գերիների վերաբերյալ առաջարկներ: Այս մասին ադրբեջանական Trend-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Բոլորին` բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման վերաբերյալ հայտարարության մասին հարցին:

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2010-ի հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել:

«Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ` բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Նաև մանրամասնել են, որ  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել գերիների հարազատներին նրանց մոտ թողնելու ուղղությամբ: «Համանախագահներն այդ առումով առաջարկներ են մշակել, որոնք տարածաշրջան այցի ժամանակ կփոխանցեն կողմերին»,- հայտնել են գերատեսչոթյունից:

 

Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica