close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան դադարեցրել է Իրանից նավթի գնումը

Տարածաշրջան

23 Մայիսի 2019, 10:54
 Թուրքիան դադարեցրել է Իրանից նավթի գնումը

Reuters լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում անունը նշել չցանկացած թուրք պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիան մայիս ամսից դադարեցրել է Իրանից նավթի գնումը. հաղորդում է BBC–ի թուրքական ծառայությունը` Reuters –ին հղումով:

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների շրջանակում 8 երկրի` ներառյալ Թուրքիայի, արտոնություններին վերջ էր տվել:

«Իրանից արդեն նավթ չենք գնում: Արտոնյալ 8 երկրներից մեկն էինք և արդեն պատրաստ ենք ենթարկվել պատժամիջոցներին»,-գործակալության հետ զրույցում նշել է թուրք պաշտոնյան:

Թուրքիայի ամենամեծ  նավթաարդյունաբերական Türpraş ընկերությունը փորձել էր Վաշինգտոնին համոզել երկարացնել արտոնությունների ժամկետը:

Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան համաձայն չէ ԱՄՆ վարած քաղաքականությանը, սակայն, «որպես ռազմավարական դաշնակից, ստիպված են հարգանք ցուցաբերել ԱՄՆ-ի որոշման նկատմամբ»:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica