close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել. «168 ժամ»

Հասարակություն

23 Մայիսի 2019, 09:47
 «Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել. «168 ժամ»

«Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:

 «168 ժամ»-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ զենք ստանալու թույլտվության համար: Եվ թղթատարության ողջ գործընթացն իրականացվում է առանց իրենց ֆիզիկական ներկայության:

Գոնե մեզ փոխանցված և ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերևս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդ մեզի և արյան անալիզները հանձնել:

 Աղբյուրը փոխանցում է, որ այլոց միջոցով զենքի թույլտվություն ստանալը, միևնույն է, հրապարակային է դառնում վերջին փուլում՝ երբ ոստիկանությունը հավաքված ողջ փաստաթղթերի հիման վրա տալիս է իր եզրակացությունը, որպեսզի զենքի խանութից տվյալ անձն իր համար ցանկալի զենքը գնի:

Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի և որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica