close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳ նախարարը հանդիպել է ԵԹԿՊԻ-ում բողոքի ակցիա անող ուսանողների հետ

Քաղաքական

22 Մայիսի 2019, 23:05
 ԿԳ նախարարը հանդիպել է ԵԹԿՊԻ-ում բողոքի ակցիա անող ուսանողների հետ

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հանդիպել է Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բողոքի ակցիա իրականացնող ուսանողների խմբի հետ:

«Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»- գրել է նա:

Նշենք, որ այսօր ԵԹԿՊԻ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել` փակելով ինստիտուտի դռները: Նրանք պահանջում էին ինստիտուտի ռեկտորի հրաժարականը:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica