close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Հասարակություն

22 Մայիսի 2019, 19:41
 Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում իր պաշտոնից ազատվելու  դիմում է ներկայացրել` շեշտելով, որ չի պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը: Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Բաբայանը:

«Մայիսի 22-ին թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության ավարտից հետո ուսանողները դռներն  իմ առջև փակեցին: Ես ասացի` բարի: Փակեք դռներն ում առաջ ցանկանում եք, բայց ես սովոր չեմ ենթարկվել որևէ ճնշման: Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս  ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր  նպատակի հասան»,- իրավիճակը ներկայացրեց Բաբայանը:

Նա շեշտեց, որ տեղյակ չէ՝ ռեկտորը ստորագրե՞լ է ազատման դիմումը, թե՞ ոչ:

«Ինձ մեծ վիրավորանք են հասցրել: Դեռ կտեսնենք, թե ինչ շարունակություն կլինի, բայց ես վիրավորանք հանդուրժել չեմ կարող: Եթե այն մարդիկ, որոնք  ինձ վիրավորել են, հասկանան, որ ճիշտ չեն վարվել իրենց դասախոսի հետ, այդ ժամանակ կմտածեմ, բայց կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,- ընդգծեց Բաբայանը:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica