close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ՍԴ-ն մերժել է հայամետ գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ դիմումը

Տարածաշրջան

22 Մայիսի 2019, 17:21
 Թուրքիայի ՍԴ-ն մերժել է հայամետ գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ դիմումը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է հայամետ գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ դիմումը, որում նշվում էր, որ գործչի ձերբակալությունն անօրինական է, խախտվում են նրա իրավունքները. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:

Օսման Քավալան ձերբակալվել էր 2017 թ. հոկտեմբերի 19-ին Ստամբուլի օդանավակայանում: Նրան մեղադրում են 2013 թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում ցույցերի կազմակերպման մեջ:

Ըստ Քավալայի` իրեն ձերբակալել են այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը Քավալային  անվանել է «Թուրքիայի Սորոս»: Քավալան համարվում է «Amnesty International» կազմակերպության հովանավորներից: Նրան նաև մեղադրում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:

Քավալան «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության նախագահն է: Աչքի է ընկնում իր հայամետ գործունեությամբ, իրեն պատկանող սրճարանում կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, նրա տպագրատանը տպվել են Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica