close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է. Հունաստանը պատասխանել է Թուրքիայի հայտարարություններին

Տարածաշրջան

22 Մայիսի 2019, 14:22
 Պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է. Հունաստանը պատասխանել է Թուրքիայի հայտարարություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Պոնտոսի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ «1919 թ. մայիսի 19-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ուղղությամբ մղված ազգային ազատագրական պայքարի օրն է», և Հունաստանի որոշ ծայրահեղական խմբեր  չեն կարող այս իմաստալից օրվա վրա ստվեր գցել: «Մեր պատմությանն ուղղված այս երևակայության արդյունքները, Թուրքիային ուղղված ատելություն սերմանել ցանկացող գործողությունները և Հունաստանի որոշ քաղաքական գործիչների` ներքաղաքական շարժառիթներով պատմական փաստեր խեղաթյուրելն ընդունելն անհնար է»,- ըստ Spitnik-ի թուրքական ծառայության` նշված է հայտարարության մեջ:

Ի պատասխան` Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողություններն անվանել է «պատմությունը խեղաթյուրելու անհաջող փորձ»:

«Կոչ ենք անում Թուրքիային` ճանաչել պատմական իրողությունները և վերջ տալ  պատմությունը խեղաթյուրելուն: Անցյալի ամենամութ պահերը չկրկնելու և անցյալից մնացած խորին վերքերը լավացնելու համար Պոնտոսի ցեղասպանության նման դեպքերը ճանաչելը բոլորիս համար, հատկապես` մեր հարևան Թուրքիայի, պատմական պարտականություն է»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը նշվում է ամեն տարի մայիսի 19-ին: Հենց այդ օրն է համարվում Թուրքիայի հիմնադիր Մութաֆա Քեմալի գլխավորությամբ  «ազգային ազատագրական պայքարի» մեկնարկի օրը:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica