close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար

Բլոգեր

22 Մայիսի 2019, 12:49
 Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար

Հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձությանը, որով պարզվեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ, և իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածվել ժողովրդավարության գերեզմանափորների։

Այո, ո՞վ չգիտի ժամանակակից ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկն է իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր, և դատական իշխանությունների տարանջատումը։ Անցյալ տարվա դեկտեմբերի 9֊ի ԱԺ ընտրություններից հետո իշխանության երկու թևերը՝ գործադիրն ու օրենսդիրը ամբողջությամբ անցան մի անձի՝ Փաշինյանի ձեռքը։ Դատական իշխանությունն էլ մշտապես վարչապետի ճնշումների տակ էր, սակայն Փաշինյանին չէր բավարարում ենթարկվածության աստիճանը, դատարանը որոշ անկախություն ուներ, և որպեսզի դատական համակարգը վերջնականապես ենթարկեցնի իրեն «կոռուպցիայի դեմ պայքարի» «քաղաքական կապերի» անվան տակ փակել տվեց դատարնները և ուղիղ եթերում դատական համակարգի ներկայացուցիչների վրա մատ թափ տվեց։
Արդեն վերջնականապես պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը, դատարկ, ամբոխահաճո ու անպատասխանատու մեկն է, նաև ոչ սովորական անպատասխանատու, այլ այնպիսի թերուս, որ բացարձակապես պատկերացում չունի իր քայլերի դերի ու հետևանքների մասին։ Սակայն Իմ քայլականներն ու Նիկոլի մյուս նվիրյալները ուզում են համոզած լինեն, թե իրենք պայքարում են «կոռուպացված նախկին իշխանության մնացուկ» դատական համակարգի դեմ։
Եթե իմ քայլականները ուզեին հավատացնել, թե էնքան հեղափոխական են որ խելքները գնում է վիթինգի համար, ապա կհորդորեին Փաշինյանին սկսել գլխավոր դատախազից, ԱԱԾ պետից, ՀՔԾ պետից ու նրանց ենթականերից և մնացած բոլոր այն «նախկին ռեժիմի սպասարկուներից», ովքեր վարչապետին հլու հնազանդ ծառայում են, մինչև հասնելը նրանց ովքեր նրա ուզած դատավճիռները չեն կայացնում։
Եվ որ «նախկին մնացուկների» ու «կոռուպցիայի դեմ պայքարի» հեքիաթները էլ չանցնեն, փաստենք պարզ իրողություն. 
Հակակոռուպցիոն և ընդհանրապես քրեական օրեսնդրության առաջ դատավորը շարքային պաշտոնյա է, ինչպես սպան, դատախազը, հարկային ու մաքսայինի տեսուչները, բժշկական հանձնաժողովների անդամները, տարբեր ռանգի չինովնիկները, մի խոսքով բոլորը։ Դատավորի դիրքը նրան չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, եթե ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում, ոչինչ չի խոչընդոտում որ պայքարի նաև դատական համակարգում։ Ինչպես օրինակ, դատախազին, դատավորին էլ կարող են կոռուպցիայի մեջ բռնել, դատել, պատժել։
Սակայն Նիկոլ Փաշինյանը, այնպես ինչպես մայիսի 20- ին ուղիղ եթերում դատավորների վրա մատ թափ տվեց, նույնը չի արել դատախազության, ԱԱԾ֊ի, ոստիկանության ու մյուս ոլորտների աշխատակիցների նկատմամբ, այսինքն չի ասել. 
«Հայաստանում գործող բոլոր դատախազները, ոստիկանները, զինվորականները, հարկային տեսուչները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա իրենց ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, իր կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Բոլոր այն ոստիկաններն ու դատախազները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ , պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»:
Ինչո՞ւ նա «քաղաքական կապերի» բացահայտմամբ, չիստկայով չի սպառնում իր ենթակայության տակ գտնվող կառույցներին, որոնց բոլոր ղեկավարները «նախկին ռեժիմի սպասարկուներ են» եղել՝ ինչպես օրինակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ոստիկանապես Օսիպյանը, դատախազ Արթուր Դավթյանը։ Պարզ պատճառով, Փաշինյանը պաշտոնյայի մեջ միայն մի բան է գնահատում՝ իր նկատմամբ նվիրվածությունը, որ նա հլու հնազանդ ծառայի իրեն, իսկ «կոռուպցիայի դեմ պայքարը» «քաղաքական կապերը» օգտագործում է անհնազանդ, քիչ թե շատ անկախ դատավորների նկատմամբ՝ ահաբեկելու համար, որ իրեն մինչև վերջ ենթարկվեն, և հետն էլ մի զարկով երկորդ նապաստակն է խփում՝ բավարաելով այն հատվածին ովքեր ծարավ են հաշվեհարդարի։ Հենց այս կոնտեքստում էլ երևաց, որ Հայստանում միայն դատական համակարգում են մնացել ինչ որ չափով անկախ պաշտոնյաներ, ովքեր մի կերպ պահում են Հայաստանի ժողովրդավարական դեմքը՝ իշխանության տարանջատման սկզբունքը։
Իհարկե, գալու է ժամանակը, երբ դատական իշխանությունը վերացնելու համար դատարանի դռներ փակողները պատասխան են տալու։ Այսուհանդերձ շատերի, մանավանդ նրանց համար ովքեր դատրանի դուռ չեն փակել և չեն արդարացրել այդ արարքը, ուղղակի լռել են, դեռ ուշ չի Փաշինյանից տարանջատվելու իրենց հեղինակությունը փրկելու համար, որ ապագայում քաղաքական գործունեության ընթացքում ամեն անգամ երեսներին չշփացնեն, որ դատական իշխանություն են տապալել»։

 
 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica