close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՕՄ-ի «Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում փրկել են հիվանդի կյանքը

Հասարակություն

22 Մայիսի 2019, 12:47
 ՀՕՄ-ի «Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում փրկել են հիվանդի կյանքը

Երեկ Հայ օգնության միության (ՀՕՄ) «Ախուրյանի մոր և մանկան  բժշկական կենտրոն»-ն ընդունել է ներքին արյունահոսությամբ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդի: Կենտրոնի բուժանձնակազմի, ՀՀ առողջապահության նախարարության և «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով հնարավոր է եղել դադարեցնել արյունահոսությունը և կայունացնել կնոջ վիճակը:

Առավոտյան առողջապահության նախարարության ողղաթիռով հիվանդը տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու: 

«Ախուրյանի մոր և մանկան բժշկական կենտրոն»-ի ստեղծումն  առաջին հայ բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ օգնության միության կողմից Հայաստանում իրականացված նախաձեռնություններից է:  Շուրջ մեկդարյա բարեգործական ու հայանպաստ առաքելության բոլոր հանգրվաններում հետամուտ լինելով հայ մշակութային-կրթական արժեքների, ազգային ավանդույթների պահպանմանը` ՀՕՄ-ն էլ ավելի ընդարձակեց իր հայաստանյան ծրագրերի շրջածիրը 1991 թվականին` Մայր հայրենիքի անկախությունից հետո, սկիզբ դնելով մեկը մյուսից կարևոր ձեռնարկների, այդ թվում` աղետի գոտում և Արցախում:

ՀՕՄ-ի «Ախուրյանի մոր և մանկան բժշկական կենտրոն»-ը 1997 թվականից անվճար բուժական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի բնակչությանը: Անցած տարիներին ԲԿ-ի` մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը շրջանում արմատապես բարելավելել է մայրության խնամքի, հղիության բնականոն ընթացքի ապահովման, հետծննդաբերական շրջանի վտանգների ու բարդությունների և մանկական մահացության նվազեցման, մայրերի ու նորածին մանուկների առողջությանն առնչվող այլ հարցերը: 

 

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica