close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիան Թուրքիայում ՀՕՊ համակարգեր կտեղադրի

Տարածաշրջան

22 Մայիսի 2019, 12:43
 Ֆրանսիան Թուրքիայում ՀՕՊ համակարգեր կտեղադրի

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Էմանուել Մակրոնի հետ, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Թուրքիայում «Սամպ-Տ» ՀՕՊ համակարգեր տեղադրել. հաղորդում է CNN-ի թուրքական գործակալությունը:

«Մեր հանդիպումների ընթացքում համաձայնության եկանք: Նրանք առաջարկել են Թուրքիայում տեղադրել մեկ «Սամպ-Տ» մարտկոց: Դրա հետ կապված մենք էլ ենք աշխատանքներ տանում: Այս պահին Ինջիրլիքում իսպանացիները մեկ «Պատրիոտ» մարտկոց ունեն, իսկ Քահրամանմարաշում իտալիացիները` մեկ «Սամպ-Տ» մարտկոց: Ցանկանում են այդ երկու վայրերում հետազոտություններ անել: Այդ թեմայով փորձում ենք նրանց օգնել: Եթե մեր նախագահի կողմից հարմար դիտարկվի, մոտ ապագայում, որպես բարի կամքի դրսևորում, թուրք-ֆրանսիական հարաբերությունների տեսանկյունից խորհրդանշական այս քայլի վերաբերյալ աշխատանքները կշարունակենք»,- նշել է Աքարը:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica