close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նա մեր քաղաքի փոքրիկ երեխան է, որն իր հետ փոխանակելու է բերում իր առատաձեռնությունն ու պարզությունը. Փարիզի քաղաքապետն` Ազնավուրի մասին

Հասարակություն

22 Մայիսի 2019, 11:45
 Նա մեր քաղաքի փոքրիկ երեխան է, որն իր հետ փոխանակելու է բերում իր առատաձեռնությունն ու պարզությունը. Փարիզի քաղաքապետն` Ազնավուրի մասին

Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը, բացվել է մաեստրոյի հուշատախտակը: Այս մասին հայտնում է «Ազնավուր հիմնադրամ»-ը:

«Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանի և «Ազնավուր հիմնադրամ»-ի համագործակցությամբ հուշատախտակ է բացվել այն շենքում, որտեղ հաստատվել են Ազնավուրյաններն ու անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ պոետի հիշատակին:

«Փարիզը, որը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը, իր հարգանքի տուրքն է մատուցում նրան: Նա մեր քաղաքի փոքրիկ երեխան է, որը սիրում է բոլորին, ով ժամանում է օտար երկրներից և իր հետ փոխանակելու է բերում իր հարստությունները, առատաձեռնությունն ու պարզությունը: Սա հարգանքի տուրք է, որը մենք սկսեցինք այս հուշատախտակի բացմամբ և կշարունակենք այսօր երեկոյան քաղաքապետարանի բակում տեղի ունենալիք համերգով, որը Փարիզի երկինքը կդղրդացնի այս հանճարեղ պոետի անմոռանալի երգերով»,- գրել է Իդալգոն:

Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, տեղի ժամանակով ժամը 17:00-ից Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ:

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծա`նուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորողմիջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից՝ նպատակ ունենալով զարգացման ծրագրեր իրագործել մշակույթի, կրթության և բարեկեցության ապահովման ոլորտներում։ Հիմնադրամի առաքելության կարևորագույն նպատակներից է նաև մեծ արտիստի մշակութային ու մարդասիրական ժառանգության պահպանումն ու հարատևման ապահովումը։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ եւ ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica