close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը Ճապոնիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ներկա կգտնվի սումո մարզաձևի եզրափակիչին

Աշխարհ

22 Մայիսի 2019, 11:38
 Թրամփը Ճապոնիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ներկա կգտնվի սումո մարզաձևի եզրափակիչին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ներկա կլինի ասիական երկրի հնագույն մարզաձևերից համարվող մեկը համարվող սումոյի մրցաշարին. գրում է Daily Mail-ը:

Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է, որ Թրամփն ու կինը ներկա լինեն 15-օրյա մրցաշարի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 26-ին: Նա մեծ ցանկություն ունի, որ մրցույթի  հաղթողին հասանելիք մրցանակը շնորհի հենց ԱՄՆ նախագահը:

Թրամփն իրականում սումո մարզաձևի մեծ երկրպագու է ու այն համարում է տպավորիչ:

ԱՄՆ նախագահը Ճապոնիա կայցելի մայիսի 25-ին և այնտեղ կլինի մինչ ամսի 28-ը: Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ կհանդիպի Ճապոնիայի նոր թագադրված կայսեր՝ Նարուհիտոյի հետ:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica