close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.53
GBP1604.41
EUR1539.47
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ չէ իր ժողովրդին խաղաղության նախապատրատելուն. Ադրբեջանի ԱԳՆ-ն` Մխիթարյանի մասին

Տարածաշրջան

22 Մայիսի 2019, 10:06
  Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ չէ իր ժողովրդին խաղաղության նախապատրատելուն. Ադրբեջանի ԱԳՆ-ն` Մխիթարյանի մասին

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չի  մեկնի Բաքու: Որոշումը կայացրել էր «Արսենալ»-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, ՀՀ ԱԳՆ-ին ուղղված մեղադրանքներով է հանդես եկել: Երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանը  Մխիթարյանին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար. հայտնում է Haqqin.az-ը:

«Հայաստանի ԱԳՆ-ի մասնակցությունը միայն ափսոսանք է առաջացնում: Ցավոք, այդ քայլերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ չէ իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, ինչպես նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում»,- ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով այդ թեմային, մեղադրել էր Ադրբեջանին ռասիզմի մեջ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica