close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.33
GBP1605.45
EUR1542.20
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանները համերգասրահից բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին

Իրավունք

21 Մայիսի 2019, 21:20
 Ոստիկանները համերգասրահից բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին

«Ադեկվադ» ՀԿ անդամները հայտարարություն են տարածել այն մասին, որ հկ-ի մի քանի անդամների ոստիկանները հեռացրել են Օպերայի և բալետի թատրոնից:

«Քիչ առաջ Ա.Խաչատրյանի համերգասրահից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի օրվան նվիրված դասական երաժշտության համերգ, բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին՝ անանուն ահազանգի հիման վրա, պատճառաբանելով հասարակական կարգի խախտումը, ինչը բացարձակապես չի համապատասվանում իրականությանը։ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ն հայտարարում է, որ իր անդամները չեն իրականացրել որևէ օրինազանցություն, պահպանել են հասարակական կարգը, և բերման են ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։

Համերգի կազմակերպիչները, իրենց հերթին, հաստատել են, որ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամները ներկա են գտնվել հրավիրատոմսերով, և որևէ կերպ չեն խախտել հասարակական կարգը։

Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ, խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Բերման ենթարկվածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում՝ Ս. Վրացյան 90 հասցեով, այս պահին այնտեղ են հավաքվում աջակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները»-ասված է նրանց հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica