close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վագոն-տնակների դիրքի փոփոխությունից պայքարի ձևը չի փոխվում. Ամուլսարի պահապաններ

Հասարակություն

21 Մայիսի 2019, 19:55
 Վագոն-տնակների դիրքի փոփոխությունից պայքարի ձևը չի փոխվում. Ամուլսարի պահապաններ

Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել.

«Հարգելի գաղափարակից ընկերներ, աջակիցներ, Ամուլսարի փրկության հարցով մտահոգ քաղաքացիներ:

2018թ-ին Լիդիան Արմենիա ընկերությունը բազմիցս դիմել է պետական տարբեր մարմինների իր մտահոգությունը հայտնելով դեպի հանքավայր տանող ճանապարհների մոտ տեղադրված վագոն-տնակների հետ կապված: 
Ամուլսարի պահապաններով դիտարկելով ընկերության բողոքը, գտանք, որ էսթետիկորեն ճիշտ չէ ճանապարհներին ուղղահայաց տեղադրված վագոն-տնակը, դրանք ավելի գեղեցիկ են նայվում ճանապարհին զուգահեռ տեղադրված վիճակում: Մի փոքր խնդիր կար նաև լուսավորության հետ կապված, որը միանգամայն լուծվում է վագոն-տնակների դեպի արևմուտք նայելու դեպքում:

Վագոն տնակները ճանապարհին զուգահեռ տեղադրելու դեպքում մեծանում է դրանց տեսանելությունը ճանապարհով երթևեկողների համար:

Այս ամենից բացի, կա ևս մեկ պատճառ, որ որոշեցինք փոխել վագոն - տնակների դիրքը ճանապարհների նկատմամբ: Չենք ցանկանում, որպեսզի Լիդիան Արմենիա կազմակերպությունն ամենուր մեղադրի պետությանն անգործության մեջ, քանի որ կա նաև դատական որոշում վագոն-տնակների հետ կապված:

Ուստի այս ձևական և ցուցադրական գործողությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ մենք հաստատակամ ենք հանուն Ամուլսարի փրկության պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica