close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Քաղաքական

21 Մայիսի 2019, 19:41
 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Մայիսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսի հետ:

Դեսպան Ներսեսյանը պետքարտուղարի տեղակալ Ռոյսին ներկայացրեց վերջին շրջանում ԱՄՆ-ում հայ հասարակությանն ու մշակույթին նվիրված միջոցառումների, այդ թվում` Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի հայկական ծրագրի (որին նաև մասնակցել է Մարի Ռոյսը) ու Մետրոպոլիտան թանգարանի աննախադեպ «Հայաստան» ցուցադրության արդյունքները: Նա նաև խոսեց 2020-2021թթ. համար նախատեսվող մի շարք մշակութային նախաձեռնությունների, այդ թվում` 2020թ. Վաշինգտոնի ազգային տաճարի ու PostClassical նվագախմբի հետ համատեղ կազմակերպվելիք «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնի մասին:

Պետքարտուղարի տեղակալ Ռոյսն ու դեսպան Ներսեսյանը քննարկեցին Հայաստանի ներգրավվածությունը ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող կրթական ծրագրերին («Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիր, Օտարերկրյա այցելուների առաջնորդության ծրագիր, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր, և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ում ուսանող ՀՀ քաղաքացիների թվաքանակի ավելացման հնարավորությունները, ֆինանսավորման ու կրթաթոշակների լրացուցիչ աղբյուրները և որոշակի ոլորտներում կրթական համագործակցության ընդլայնման ուղիները:

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica