close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

21 Մայիսի 2019, 18:54
 Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.):

Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական, փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ ու որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica