close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական միությունը Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է. Զեկույց

Քաղաքական

21 Մայիսի 2019, 16:53
 Եվրոպական միությունը Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է. Զեկույց

Եվրոպական միությունը հրապարակել է զեկույց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին:

ՀՀ-ում ԵՄ գրասենյակից հայտնեցին, որ զեկույցը հարապարակվել է ս.թ. հունիսի 13-ին նախատեսված ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ: Ըստ զեկույցի՝ Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, Հայաստանը հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում:

Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: ՀՀ Կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար: «Եվրոպական միությունը եղել և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը մտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը: Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», - նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, և մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար», - նշել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Անցյալ տարի Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, հաջորդիվ՝ 2018 թվականի դեկտեմբերին անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվրամիությունը հադիսացել է միակ խոշոր ներդրողը, տրամադրելով սարքավորումներ և աջակցելով ժողովրդավարությանը և ակտիվ քաղաքացիական մասնակցությանը միտված գործողություններին: Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության տվյալների ընտրություններն իրականացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել լայն հասարակության վստահությունը: Միաժամանակ Կառավարությունը կարևորել է դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և արդյունավետության անհրաժեշտությունը:

2018  թվականի սեպտեմբերին Եվրամիությունն ու Հայաստանը մեկնարկել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսություն: Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս առանցքային ոլորտի բարեփոխմանը: Նախորդ տարվա ընթացքում Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1.1 մլրդ եվրոյի: Հայաստանն օգտվում է Եվրամիության

Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման և լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է: 2017 թվականի ընթացքում Հայաստանից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96 տոկոսի մուտքը Եվրամիություն կատարվել է զրո տոկոս տուրքով:

Տրասնեվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի դեպի Հայաստան ընդլայնումն ավարտի է հացսվել 2018 թվականի նոյեմբերին: 2019 թվականի հունվարին հրապարակվել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը՝ ընդգրկելով որպես գերակայություն նաև ավտոճանապարհային անվտանգությունը: Կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության նպատակով 2019 թվականի մարտին մեկնարկ է տրվել կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությանը:

Էրասմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի շնորհիվ հայկական բուհերը կարողացել են բարելավել իրենց վարչական և կազմակերպչական կառուցվածքը և արդիականացնել ուսումնական ծրագրերը: 2015 թվականից ավելի քան 2,700 ուսանող և համալսարանական դասախոս օգտվում են ԵՄ-Հայաստան ակադեմիական փոխանակման և շարժունակության ծրագրերից: 2018 թվականին մեկնարկել է 23 մլն եվրո արժողությամբ նոր «EU4Innovation» ծրագիրը՝ միտված համալսարանների շրջանավարտների հմտությունների համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին:

Ծրագիրի միջոցով կստեղծվի «EU4Innovation» համալիր համալսարանների համար և ԵՄ կոնվերգենցիայի կենտրոն, որը կմիավորի համալսարաններն ու մասնավոր հատվածը և կհամալրի ինկուբատոր փոքր տեխնոլոգիական ստարտափների համար: Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում և ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օժանդակության միջոցով և աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների և ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica