close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին` հեռու մնալ Թուրքիայից

Տարածաշրջան

21 Մայիսի 2019, 16:11
 Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին` հեռու մնալ Թուրքիայից

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աժլան ալ Աժլանն իր հայրենակիցներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից:

Երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայում բիզնես վարելը վտանգավոր է, իսկ թուրք պաշտոնյաներն ի վիճակի չեն պաշտպանել իրենց երկրում սաուդցի ներդրողներին։ Նա նաև ընդգծել է, որ սաուդցի գործարարները Թուրքիայում հետապնդվում են ու հաճախ դառնում խաբեության զոհ։

Աժլանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ պնդելով, որ Սաուդյան Արաբիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները հետապնդումների են ենթարկվում ու վիրավորական վերաբերմունքի արժանանում։ Նա կոչ է արել իր համերկրացիներին` հեռու մնալ Թուրքիայից և զբոսաշրջության նպատակով մեկնել Եգիպտոս, Դուբայ և նման «եղբայրական երկրներ»։ Աժլանը նաև խոստացել է, որ Թուրքիայի տոմսեր ամրագրած քաղաքացիներին իրենք կարող են օգնել, որպեսզի նրանց տոմսերը փոխարինվեն Եգիպտոսի կամ Դուբայի տոմսերով. հաղորդում է ermenihaber.am կայքը:

Իսկ օրեր առաջ ուշագրավ միջադեպ էր տեղի ունեցել Էր Ռիադի նահանգապետ, արքայազն Ֆեյսալ բին Բանդարի մասնակցությամբ։ Նա հյուրասիրության ժամանակ մի գավաթ սուրճ էր վերցրել, բայց, տեղեկանալով, որ այն թուրքական արտադրանք է, հրաժարվել էր սուրճը խմել։ Միջադեպը մամուլում և սոցցանցերում մեծ արձագանք էր գտել և կասկածներ հարուցել, թե Էր Ռիադը Թուրքիայի նկատմամբ գաղտնի էմբարգո է կիրառում։

Ավելի վաղ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ահազանգելով այն մասին, որ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերել ցանկացող իրենց քաղաքացիները գումարները վճարում են, բայց իրենց գույքը ստանալ չեն կարողանում։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն ավելի ու ավելի հաճախ են սկսում բարձրաձայնել նման դեպքերի մասին։

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերող օտարազգիների թվում երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն են։ Օտարազգիների գնած շուրջ 122․000 բնակարանների 10.3 տոկոսը գնում են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները։ Իսկ Թուրքիա այցելող զբոսաշրջիների թվով սաուդցիները 11-րդ տեղում են։ 2018թ․ 628․000 սաուդցի զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։

Վերջին տարիներին Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև շարունակվող լարվածությունը ազդում է նաև երկկողմ տնտեսական կապերի վրա։ Երկկողմ հարաբերություններ կտրուկ վատացել էին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքում լրագրող Ջեմալ Խաշուկջիի սպանությունից հետո։

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica