close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման գործով նյութեր են նախապատրաստվում. ոստիկանություն

Իրավունք

21 Մայիսի 2019, 15:14
 ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման գործով նյութեր են նախապատրաստվում. ոստիկանություն

Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ 

Հավելենք նաև, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ավելի վաղ ոստիկանության բաժին էր ներկայացրել Ազատության հրապարակում տեղի ունեցած հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին:

 

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica