close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդավարության տապալում

Թեմա

21 Մայիսի 2019, 15:49
 Ժողովրդավարության տապալում

Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների: Ժողովրդավարութեան գլխաւոր յատկանիշներից են վաւերացւած սահմանադրութեամբ ամրագրւած օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինների տարանջատումը, համազօրութիւնն ու անկախութիւնը, այնպէս որ ոչ մէկը միւսին գերադաս կամ ստորադաս չի կարող լինել:

Արդ հետաքրքիր է իմանալ, ՀՀ վարչապետ պարոն Փաշինեանը սահամանադրութեան որ մէկ յօդւածի հիման վրայ է իրեն թոյլ տւել արգելափակել ՀՀ դատական համակարգը, որը համահաւասար մի մարմին է գործադիր իշխանութեան, այն էլ ոչ թէ ազգային ժողովի որոշմամբ եւ պետական համապատասխան մարմինների այլ մի խումբ անպատասխանատու անձանց միջոցով:

Պարոն Փաշինեանի կատարածը, ոչ միայն երկրի սահամանադրութեան ոտնահարում եւ ժողովրդավարութեան տապալում է այլ յիշեցնում է պատմական մի քանի դէպք, ինչպէս օրինակ Անգլիայի յայտնի դիկտատոր Կրոմւէլին որ բռնի ուժով ցրեց Անգլիայի խորհրդարանը եւ մուտքի դռան վրայ գրեց «այս շինութիւնը վարձու է տրւում» եւ կամ բռնակալ Լենինին որ իր արհեստավարժ յեղափոխակաների միջոցով գնդացիրով ցրել տւեց Ռուսատանի Դուման: Յուսանք պարոն Փաշինեանը վերանայելով իր որոշումը, պիտի չնմանւի վերոնշեալ բռնակալներին:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ, Նոր Ջուղա

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica