close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկու խոսք մեր ծագումնաբանության ու անձնական կապերի մասին

Թեմա

20 Մայիսի 2019, 23:49
 Երկու խոսք մեր ծագումնաբանության ու անձնական կապերի մասին

Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,

Քան զանձկալի Եղբայր անուն։

Մ.Պեշիկթաշլյան

 

Դատական շրջափակման անհաջող օպերացիան ավարտվեց տխուր եզրահանգումներով…Դրանք, ցավոք,  մեկը չեն, ոչ էլ՝ երկուսը...Վարչապետի սահմանադրորեն անթույլատրելի երեկվա հայտարությանը հետևեց այսօրվա անթույլատրելի արարքը մի քանի տասնյակ կիսագրագետ ու պետական մտածողությունից զուրկ քաղաքացիների կողմից, ինչպես նաև հնչեց մի նոր ելույթ՝ ոչ հարիր ՀՀ ղեկավարին: Այդ ելույթի ոչ խոհեմ և ոչ իրավական ձևակերպումների մասին կարելի է երկար խոսել, բայց ցավալին միայն օրինականության հարթության մեջ չէ…Առավել ցավալին մեր ազգային միասնությունը խաթարող, լղոզված ձևակերպումների մեջ է. օրինակ՝ ի՞նչ է նշանակում «պարզել դատավորի ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու անձնական կապերը». սա հստակ հասարակության պառակտման, «սև»-երի ու «սպիտակ»-ների բաժանելու ուղերձ է: Դե, գնացեք ու պարզեք երկու եղբայրներ՝ Դավիթ ու Գաբրիել Բալայանների ծագումնաբանությունն ու անձնական կապերը. եղբայրներից առաջինին, որպես դատավոր, այսօր ամբոխը քաշքշում էր, մյուսը՝ ամիսներ առաջ վարչապետի կողմից նշանակվեց պաշտպանության փոխնախարար…Երրորդը՝ որպես դեսպան, վաղը պիտի արտաքին աշխարհին, միջազգային կառույցներին բացատրի, ինչ-որ մի պահի էլ գլուխը կախի այն բանի համար, որ այսօր տեղի է ունեցել իր երկրում, փորձի կատարվածի տակից դուրս գալ, վստահեցնել, որ մենք շարունակում ենք մնալ ժողովրդավար ու միջազգային պարտավորություններին հավատարիմ երկիր…Քավ լիցի, օրինակս Բալայան եղբայրների զբաղեցրած պաշտոնների ու առհասրակ նրանց մասին չէ. ասածիս խորքը վարչապետի հայտարարած «ծագումնաբանության ու անձնական կապերի» մասին է… Այս եղբայրների ծագումնաբանությունն ու անձնական կապերը բնականորեն շատ նույնական ու խաչված են, ինչպես այսօր քաղաքական տարբեր կամ նույն հայացքներ ունեցող շատ հարազատ ու բարեկամ, մտերիմ ու ընկեր մարդկանց…Մի բուռ երկիր է, մի բուռ հայրենիք. կես ժամ ում հետ զրուցես` բարեկամ է ու հեռու ազգական, մեկի պապը մեկի քավորն է կամ քեռին, կամ գաղթել են իրար հետ կամ սովից փրկվել…Բա եղա՞վ. առանց այն էլ, վերջին ամիսներին բազում ընկերներ ու բարեկամներ իրարից մի տեսակ խորթացել ու օտարոտի են դարձել, եթե անգամ չեն վիճել, սիրտ էլ չունեն շփվելու, իրար հետ բան քննարկելու…Ամենավատ բանը մարդկանց անձնական դաշտ մտնելն է. չկա էս երկրում մի մարդ, որ դաշնակցական, հանրապետական կամ, վերջերս մոդա դարձած իմքայլական (ՔՊ որպես կուսակցություն գոյություն չունի) ընկեր-բարեկամ չունենա…Հիմա ի՞նչ՝ սկսեն իրար փնչացնել կամ պաշտոնի գնալու համար իրար հետ կռվե՞ն…Չէ, դա լինելու կամ ասելու բան չէ. առավել ևս՝ վարչապետի կողմից…

Եթե ուզում ես իշխանության մարմիններից մեկի՝ այս դեպքում դատական իշխանության անդամների «ծագումնաբանությունն ու անձնական կապերը» նայես, նույն հաջողությամբ կարող ես նայել գործադիր և օրենսդիր իշխանության անդամների ծագումնաբանությունն ու կապերը. սա ուղակի կնշանակի՝ վերջ. բոլորը պիտի կապեն ճամպրուկներն ու գնան…սկզբում՝ պաշտոնյաները, հետո ամբողջ ազգը: 100 տարուց ավել մենք չենք կարողացել նույնքան արհեստական ներմուծված «դաշնակի» (դաշնակցականի) ու «բոլշևիկի» տարանջատումը մարսել, հիմա եկել, նոր բան ենք ներմուծում…Չի կարելի. սա, մեղմ ասած, անթույլատրելի է. եթե սխալ եմ՝ խաչեք այս գիշեր, եթե ճիշտ եմ, լսեք խորհուրդս, եթե թքած ունեք ասածիս վրա, ուրմեն ամեն բան կորած է, եթե այլ պլաններ ունեք՝ դուք կորած եք…

Արթուր Մկրտչյան

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica