close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես չունեմ տեղեկություն, թե կան ուժեր, որոնք դավաճանական գործողություններ են նախապատրաստում. Բակո Սահակյան

Արցախ

20 Մայիսի 2019, 19:01
 Ես չունեմ տեղեկություն, թե կան ուժեր, որոնք դավաճանական գործողություններ են նախապատրաստում. Բակո Սահակյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երաշխավորություն ներկայացնելու հանգամանքին: Հարցին, թե արդյոք այդ երաշխավորությունն ավելորդ լարվածություն առաջացրեց դատական գործի մեջ, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մեր քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնել: Ընդհակառակը, այդ քայլը նպատակ ուներ թուլացնել լարվածությունը»: Բակո Սահակյանը նշեց, որ միջնորդության մեջ նշվել է, որ դա քայլ չէր` ուղղված  ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա ընդամենը միջնորդություն էր` խափանման միջոցը փոխելուն:

Հարցին, թե ինչպես կարձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշագրավ այն հայտարարությանը, թե կան ուժեր Արցախում, որոնք ուզում են պատերազմ հրահրել և ամբողջ պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա, Բակո Սահակյանը պատասխանեց. «Եթե կան այդպիսի գործիչներ կամ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց: եթե կան նման ուժեր, ապա ես էլ նրանց կորակեմ որպես դավաճաններ: Ես չունեմ տեղեկություններ, թե կան նման ուժեր կամ գործիչներ, որոնք նախապատրաստում են դավաճանական գործողություններ»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica