close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ միջուկային թափոնները հնարավոր է հայտնվեն Խաղաղ օվկիանոսում. Fox News

Աշխարհ

20 Մայիսի 2019, 17:47
 ԱՄՆ միջուկային թափոնները հնարավոր է հայտնվեն Խաղաղ օվկիանոսում. Fox News

ԱՄՆ-ում միջուկային զենքի փորձարկումների ժամանակ գոյացած ռադիոակտիվ թափոնները հնարավոր է հայտնվեն Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը:

Նշվում է, որ խոսքը Ռանիթ կղզում ռադիոակտիվ թափոնատեղիի մասին է, որտեղ դեռևս 1948-1958 թվականներին միջուկային պայթյուններ են տեղի ունեցել, իսկ ավելի ուշ այլ փորձարկումներից հետո վարակված հող է տեղափոխվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ` ներկայումս այնտեղ պահվող ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել բաց ծովում, մասնավորապես`  Երկիր մոլորակի խոշորագույն ջրային ավազանը համարվող Խաղաղ օվկիանոսում:

Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ ռադիոակտիվ թափոններով լցված` բետոնից պատրաստված խառնարանն անվանում են «միջուկային դագաղ»։ 1970-ականներին կառուցված և 43 սանտիմետր հաստությամբ աչքի ընկնող գմբեթը սկզբից ևեթ նախատեսված է եղել որպես ժամանակավոր միջոց, բայց ավելի ուշ ԱՄՆ իշխանություններն այն համարել են բավականաչափ հուսալի վարակված հողի երկարատև պահման համար:

Հավելվում է նաև, որ Մարշալյան կղզիների նախագահ Հիլդա Հայնը նախազգուշացրել է Գուտերեշին այնտեղ արդեն իսկ գոյացած ճաքի մասին: Նա  նաև հավաստիացրել է, որ հուժկու մերձարևադարձային ցիկլոնի պարագայում այն կարող է ամբողջությամբ քանդվել ու վերածվել փլատակների`իր հետ բերելով անդառնալի հետևանքներ:

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica